Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եկեղեցին դատապարտում և մերժում է մեղքը, սակայն դարմանում է մեղավորին

Եկեղեցին դատապարտում և մերժում է մեղքը, սակայն դարմանում է մեղավորին
26.10.2018 | 00:11

«Եվ լրացնում եմ իմ մարմնի մեջ Քրիստոսի նեղությունների պակասը Իր Մարմնի համար, որ է Եկեղեցին» (Կող. 1;24):
«Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մեջ կա:
Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն և ա՛յս կյանքի ամբարտավանություն, որ Հորից չէ, այլ՝ այս աշխարհից» (Ա Հովհ. 2;15-16):
Եկեղեցին տիրոջ Մարմինն է: Աշխարհ ասելով` հասկանում ենք ոչ միայն կենսոլորտը, այլև սխալ գաղափարներն ու չար օրինակները, արարչության հանդեպ սխալ վերաբերմունքը, միջանձնային սխալ հարաբերությունները, կյանքի հանդեպ նյութական մոտեցումը, հոգևոր կուրությունը, հանդերձյալի հանդեպ անտարբեր ու արհամարհական կեցվածքը: «Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծու դեմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ. 4;4):


Ինչո՞վ է Եկեղեցին տարբերվում աշխարհից, Եկեղեցու օրենքները` աշխարհի օրենքներից: Պետական, աշխարհիկ օրենքները, որ Աստծուց ստացած և Եկեղեցու ժառանգած օրենքների ստվերն են, իրավունքի և պարտականության իրենց որոշակի համակարգով և ուրույն ընկալմամբ, փորձում են կարգուկանոնի մեջ պահել աշխարհը` մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտները: Այդ առումով մարդկանց կարող են բավարարել և կարծես բավարարում են անգամ անօրինությունը և անօրինականությունը, ո՛չ թե օրենքների սոսկ բացակայությունը, այլ հակաօրենքը` մեղքի օրինականացումը: Աշխարհի օրենքը մարդուն մղում է մեղքի, խրախուսում է և կամ ստեղծում է հարկադրական, անել միջավայր և պայմաններ: Եկեղեցին մարդուն շնորհում է ազատության կատարյալ օրենքը, մարդը ազատվում է իր մարդկային նկարագիրը եղծող մեղքի հարկադրանքից և հնարավորություն է ստանում ապրելու և կենսագործելու աշխարհի պատրանքներից զերծ, իրական միջավայրում: Երբ աշխարհի օրենքով հանցագործը խոստովանում և ընդունում է իր հանցանքը, նրան միևնույն է դատում են, իսկ Եկեղեցին Աստծո դեմ հանցանք գործած զավակներին, երբ նրանք խոստովանում են, արդարացնում է, շնորհում է թողություն ու քավություն: Աշխարհը դատապարտում է մարդուն, Եկեղեցին ազատում է դատապարտությունից: Աշխարհը դատում է դատվողին, Եկեղեցին դատում է դատողին: Աշխարհը խլում է կյանքը և առաջնորդում է դեպի մահ և կորուստ: Եկեղեցին կյանքի է վերադարձնում և շնորհում է լիուլի կյանք և հավիտենական երանություն: Եկեղեցին դատապարտում և մերժում է մեղքը, սակայն դարմանում է մեղավորին: Եկեղեցին մեղքի ապաստարանը չէ, այլ մեղավորի ապաստարանն է: Եկեղեցին մարդկային հոգու անբիծ, անարատ, անեղծ ու անչար օրրանն է «կենդանի Աստծու եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության» (Ա Տիմ.3;15), և նրա սրբության ու ճշմարտության դեմ ելնողներին Տերն Ինքն է դատում ու հատուցում:


Երեցկին Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1633

Մեկնաբանություններ